Anania Shirakatsy Lyceum
No bio yet
This person is not in any teams
This person is not in any offices
Anania Shirakatsy Lyceum
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը (նախկինում՝ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը) ստեղծվել է 1990թ.-ին՝ հնարավորություն տալով Հայաստանի, Սփյուռքի և արտասահմանի օժտված ու տաղանդավոր երեխաներին ստանալու լիարժեք և որակյալ կրթություն: Ճեմարանն իր հիմնադրման օրից իրականացնում է հեղինակային ծրագիր, որը մշակել է հեղինակային իրավունքի իրավատեր, կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը: Այսօր Շիրակացու ճեմարանը միակն է Հայաստանում, որի բոլոր երեք՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով: Ճեմարանը 2010թ.-ից նաև «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է (տարածաշրջանում առաջինը): Ճեմարանի՝ 1000 և ավելի շրջանավարտները սովորել և սովորում են Հայաստանի և աշխարհի առաջնակարգ բուհերում, նրանցից շատերը բարձրագույն դիրք և պաշտոններ են զբաղեցնում գիտության տարբեր բնագավառներում: