Հասանելիությունների Վերահսկման Մասնագետ

Full-time · Armenia

Job description

Դիմելու վերջնաժամկետ: 31.05․2024

Աշխատանքի նկարագիր:

Digitain ընկերությունը փնտրում է նախաձեռնող և ակտիվ թեկնածուների՝ Հասանելիությունների վերահսկման մասնագետի հաստիքը համալրելու համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Գրասենյակի ընդունարանից տրամադրել մուտք/ելքի հասանելիություններ և անցաքարտեր

  • Հետևել անցակետերի համակարգի ճիշտ աշխատանքին

  • Իրականացնել ընկերության տարածք մուտք գործող այցելուների անցաքարտի տրամադրում

  • Անցաքարտը կորցրած կամ մոռացած աշխատակիցներին տրամադրել նոր անցաքարտ

  • Պարբերաբար իրականացնել անցակետերի ծրագրային տվյալների վարում, թարմացում և հաշվետվությունների պատրաստում

  • Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ադմինիստրատիվ ոլորտում

  • Հայոց լեզվի գերազանց իմացություն

  • Ռուսերենի և անգլերենի միջինից բարձր մակարդակի իմացություն

  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ

  • Համակարգչով վարժ աշխատելու, նոր ծրագրեր սովորելու կարողություն

  • MS Office-ի իմացություն (մասնավորապես Word, Excel)

Հավելյալ տեղեկություն

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 1 օր աշխատանք, 1 օր ազատ
  • Ժամեր՝ 09։00-21։00

Peers

View in org chart

A panel showing how The Org can help with contacting the right person.

Open roles at Digitain